«Գահերի խաղը» հանգիստ չի տալիս մարդկանց. սերիալի մոտիվներով նոր խաղ է ստեղծվել

Խաղային արդյունաբերությամբ զբաղվող Behaviour Interactive անկախ կանադական թիմը պատրաստվում է iOS և Android հարթակների համար ներկայացնել նոր Game of Thrones: Beyond the Wall խաղը։ Այս մասին նշված է խաղի պաշտոնական կայքում։

Խաղի պատմությունը գեյմերներին տեղափոխելու է սերիալի դեպքերից մի քանի տասնյակ տարի առաջ և սկսելու է լորդ-հրամանատար Բրինդեն Ռիվերսի մահվանից հետո։ Խաղացողները կկարողանան ստանձնել Գիշերային պահակախմբի ամրոցներից որևէ մեկի ղեկավարությունը և զորք հավաքել, որի մեջ կարող են լինել Ջոն Սնոուն, Դայեներիս Տարգարիենը, Ջեյմի Լանիսթերը, Մելիսանդրան և Տորմունդ Հսկաների Մահը։

Թիմը հավաքելուց հետո հրամանատարներն իրենց հերոսների հետ պետք է մեկնեն առաջադրանք կատարելու, որպեսզի հրամաններ տան մարտի ընթացքում։

Game of Thrones: Beyond the Wall խաղի մեկնարկը նախատեսված է այս տարվա ընթացքում, մինչ խաղի հայտնվելը պաշտոնական կայքում նախապես գրանցված խաղացողները կստանան բոնուսներ։ «Գահերի խաղը» 8 եթերաշրջանից բաղկացած հեռուստասերիալ էր, որն ավարտվեց այս տարվա մայիսի 19-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am