«Վերջերս տղամարդիկ իրենց շատ են հետևում». ոճաբան Արամ Նիկոլյանը՝ նորաձևության նորմերի ու սպասվող ցուցադրության մասին

Այսօր Հայաստանում նորաձևության ոլորտը գնալով զարգանում է, և այդ ոլորտում մեծ ավանդ ունեցող ոճաբաններից Արամ Նիկոլյանի խոսքով նորաձև լինելու կարևորագույն պայմանը  ինքնատիպ  լինելն է: Նա հորդորում է լինել տարբերվող՝ ստեղծելով անհատական կերպար: ShowBiz.am-ը զրուցել է ոճաբանի հետ նորաձևության նորմերի և կարևորագույն կետերի մասին:

– Ինչպե՞ս լինել նորաձև և արդյո՞ք  հնարավոր է լինել  ոճային առանց  մեծ ֆինանսներ ծախսելու:

– Նորաձև լինելը կապված չէ ֆինանսական վիճակի  հետ, այլ՝  մարդու տեսակի, դաստիարակության, անհատականության հետ է կապված: Մարդիկ , պարզապես, իրենց տեսակով պետք է կարողանան առանձնանալ: Նորաձև լինել չի նշանակում հագնվել միշտ բրենդային ու թանկ: Երբեմն ամենահայտնի ու թանկարժեք բրենդերից հագուստ գնելով ՝ կարելի է անճաշակ համադրություն անել: Վստահ կարող եմ ասել, որ  գումարը նորաձևության մեջ որոշիչ դեր չունի:

– Սովորաբար կանայք ավելի շատ են հետևում նորաձևությանը, քան տղամարդիկ. այսօր ինչպե՞ս կգնահատեք  մեր հայ տղամարդկանց ոճը:

– Հիմա շատ տղամարդիկ կան, որ ավելի են հետաքրքրված նորաձևությամբ, քան աղջիկները: Տեսնում եմ, որ վերջին ժամանակներում տղամարդիկ իրենց շատ են հետևում: Իմ դիպլոմային աշխատանքը տղամարդկանց հագուստի հավաքածու էր. այդ ժամանակ ես արդեն 6 տարի է , ինչ զբաղվում էի դիզայնով: Մինչ այդ ավելի գերակշռում էր կանանց հագուստը: Առաջին հավաքածուիս մեջ, որն անվանել էի «Էգո»,  կար ըդամենը մեկ տղամարդու լուք: Միշտ հետաքրքրված եմ եղել, միշտ աշխատել եմ հավաքածուներիս մեջ ներառել նաև դա: Միայն «Ուրֆա» , «Այնթապ», «Փարաջանով» հավաքածուների մեջ չի եղել տղամարդկանց համար նախատեսված հագուստ, դրանցից բացի բոլոր մյուսներում միշտ ունեցել եմ:

Վերջին շրջանում հասարակության  մոտ  բարձրացել  էր  ազգային  էլեմենտներ պարունակող  հագուստի  հանդեպ  պահանջարկը,  և մոդելավորողները  ոգեշնչվում էին  հայկական զարդանախշերից ու տարազներիցԻ՞նչը փոխվեց, և ինչու՞ կրկինսկսեցին նախապատվություն տալ հնդկական ու արաբական էլեմենտներովզարդերին ու հագուստին:

– Կարելի է ասել, որ մեծ դեր ունեցավ Սիրուշոյի «Պռեգոմեշ» պրոեկտը՝ սևեռելով ուշադրությունն ու  հետաքրքրությունը հայկականի հանդեպ: Այո, այսօր  հայկականի նկատմամբ հետաքրքրություը պասիվացել է, բայց չեմ ասի, որ ընդհանրապես դադարել է: Կարծում եմ, որ դա նաև դիզայներների սխալն է: Իմ դեպքում սխալն այն էր, որ մի տարի դադար եղավ: Մեր մշակույթը մեր արյան մեջ է, ու կարծում եմ եթե դիզայներների կողմից լինի գրագետ առաջարկ, հայկականության հանդեպ հետաքրքրությունը միշտ կլինի ու կպահպանվի:

– Դասավանդում եք նաև Մանկավարժական համալսարանում. ի՞նչ գնահատական  կտաք նորեկ ոճաբաններին և տեսնու՞մ եք նրանց մեջ ապագայում Ձեզ մրցակիցներ:

– Գլխավոր նպատակը դա է. շատ եմ ուզում տեսնել ապագայում ինձ մրցակիցներ: Առաջին անգամ, երբ ինձ առաջարկեցին դասավանդել համալսարանում, մոտիվացիան հենց դա էր, որ դաստիարակեմ սերունդ, ով կկարողանա փոխարինել նախորդներին. սա է իմ գերնպատակը: Ցավոք, մեր ժամանակներում երիտասարդները չեն սիրում շատ աշխատել կամ շատ ինֆորմացիայի հետ չեն կարողանում լավ պրոդուկտ ստեղծել:

– Ժամանակին ուսանելով «Ակադեմիա Իտալիանո» հայտնի նորաձևության մասնավոր դպրոցում՝ ձեր ուսանողներին խորհուրդ կտաք  կրթվել այստեղ թե՞ արտասահմանում:

– Միշտ խորհուրդ եմ տալից ցանկացած վայրում, ցանկացած մասնագետից ստացած ամեն ինֆորմացիա անցկացնել իրենց միջով ու դարձնել իրենցը, որովհետև դպրոցները տարբեր են, մասնագետները տարբեր են, իսկ այդ ամենի մեջ դու պետք է կարողանաս գոհանալ ու ձեռք բերել քո ուրույն ձեռագիրը:

– Մեր ոճաբանների մեծ մասն իրենց մոդելավորած հագուստները վաճառքի ենհանում աստղաբաշխական թվերովիսկ հետո արհեստական զեղչում դրանքժողովուրդն էլ մտածում է՝ եթե թանկ էապա լավն էԻնչպե՞ս եք Դուքկազմակերպում ձեր գնային քաղաքականությունը:

– Դա մարքեթինգային քայլ է, որին շատերն են դիմում: Իմ գնային քաղքականությունը անպիսին է, որ հասանելի լինեմ ժողովրդին ու տամ հնարավորություն այն մադրկանց, ովքեր ուզում են կրել «Նիկոլյան բրենդը»: Կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ մեզ մոտ գները շատ բարձր են. դրա առաջին պատճառը թանկ ինքնարժեքն է, որը դիզայներները ուղղակի չեն կարող ավելի մատչելի դարձնել: Ես, որքանով որ հնարավոր է, փորձում եմ մատչելի լինել հանրության համար:

– Չնայած Ձեր բազում հավաքածուներին և արտասահմանյան նորաձևության տներից առաջարկներ ունենալուն՝ մնացիք Հայաստանում և գործունեությունը շարունակեցիք այստեղ. ինչու՞ և արդյո՞ք մեր երկրում շահավետ է մոդելավորողի աշխատանքը:

– Մեր երկրում ավելի շատ կա դրա կարիքն, ու դա ավելի կարևոր է, քան այլ երկրում զուտ գումար աշխատելը: Ես գտնում եմ, որ այս ոլորտում անելիք ունեմ հենց Հայաստանում: Ինձ հաճելի չէ պարզապես աշխատող լինել ինչ-որ այլ բրենդում։ Ես ունեմ անցած ճանապարհ, որն ինձ համար թանկ է, քանի որ սեփական ուժերով եմ ձեռք բերել ամեն ինչն ու ինձ  համարում եմ կայացած մարդ հենց իմ երկրում:

 Ե՞րբ եք պատրաստվում հանրությանը ներկայացնել Ձեր նոր հավաքածուն. և արդյո՞ք կշարունակեք առաջնորդվել հայկական հին կարատեսակներըվերականգնելու Ձեր նախկին նպատակով:

– Նոր հավաքածուն առջևում է, բայց դրա մասին ժամանակից շուտ չեմ ցանկանում խոսել: Այո՛, այս անգամ տեխնիկաներն եմ փոխել, բայց կրկին կարատեսակներն են ոգեշնչմանս հիմքում: Եթե նախկինում կարատեսակները կարի մեքենայով էին արված, ապա այս անգամ լինելու են նաև ձեռքի աշխատանքներ: