«Ջա՜ն, ջան»․Միհրան Հարությունյանի երկրպագուները հիացած են ըմբիշի նոր կերպարով

Հայտնի մարզիկ Միհրան Հարությունյանը խոստացել է տեսարժան մարզական շոու ցուցադրել Երևանում։

 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ներկայացել է հայկական տարազով։ Հետաքրքիր ու գեղեցիկ կերպարով լուսանկարը նա հրապարակել  է Instagram-ի իր էջում։

«Հայկական տարազով», – գրել է Հարությունյանը լուսանկարի տակ։

Շատ բաժանորդներ հավանել են մարզիկի կերպարը։

«Ջան, ջան», «Ձեզ շատ է սազում», «Ամենագեղեցիկ աչքերը», «Շատ գեղեցիկ է, ասես ֆիդայի լինես», – նման մեկնաբանություններ են գրել բաժանորդները։

Հուլիսի 6-ին Հարությունյանը կժամանի Երևան։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ըմբիշների շոու։ Միհրանը նշել է, որ դա շատ տեսարժան է լինելու և խոստացել երկրպագուներին ամեն ինչ անել՝ հաղթանակ տանելու համար։

armeniasputnik.am