Բրեդլի Կուպերն ու Իրինա Շեյքը բաժանվել են 4 տարվա համատեղ կյանքից հետո

Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերն ու ռուսական արմատներով հայտնի մոդել Իրինա Շեյքը բաժանվել են 4 տարվա համատեղ կյանքից հետո, գրում է Daily Mail-ը:

44-ամյա դերասանն ու 33-ամյա սուպերմոդելը սկսել էին հանդիպել 2015 թվականից, 2017 թվականի մարտին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Լեան:

Այժմ զույգը որոշել է վերջ տալ հարաբերություններին և «խաղաղ լուծել» իրենց դստեր խնամակալության հարցը, գրում է People-ը:

Այս տեղեկությունը հայտնվել է լուրերից ժամեր անց, համաձայն որոնց մոդելին նկատել էին Լոս Անջելեսում գտնվող իրենց տնից իր ճամպրուկները մեքենայի մոտ տանելուց: Հաղորդվել էր, որ նա տեղափոխվել է Բրեդլի Կուպերի տնից, և որ նրանց հարաբերությունները «մազից են կախված»:

tert.am