«Որտե՞ղ եք տեսել, որ հայերին արտաքսեն»․ Գարիկ Մարտիրոսյանը Միշա Գալուստյանի մասնակցությամբ հումորային տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայ շոումեն, հեռուստահաղորդավար, Comedy Club հումորային ակումբի անդամ Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում դերասան Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ հումորային տեսանյութ է տեղադրել:

«Միշա Գալուստյանը շատ շուտով ԱՄՆ կմեկնի՝ Կոհեն եղբայրների նոր ֆիլմի նկարահանումներին մասնակցելու։ Միշային պատրաստում ենք Լոս Անջելեսի ներգաղթի ծառայության աշխատակիցների հետ շփմանը։ Առայժմ Հոլիվուդից արտաքսման հոտ եմ առնում»,- գրել է շոումենը տեսանյութի մեկնաբանության մեջ։

Տեսանյութում Գալուստյանը ձևացնում է, թե իբր շատ վատ է տիրապետում անգլերենին և սխալ է հասկանում ներգաղթի ծառայության աշխատակցի հարցը։

Մարտիրոսյանի հետևորդները սկսել են ակտիվորեն մեկնաբանել տեսանյութը՝ այն շատ զավեշտալի համարելով։ «Որտե՞ղ եք տեսել, որ հայերին արտաքսեն»,- գրել է օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր հավելել է, որ Լոս Անջելեսում հայերը «յոլա են գնում» անգամ Համշենի բարբառով։