Կադիրովի որդին նկարահանվել է թուրքական սերիալում

Չեչմիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդին նկարահանվել է թուրքական «Հարություն առած Էրթուգրուլը» սերիալում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն։

Թուրքական հայտնի սերիալը պատմում է Օսմանյան կայսրության ստեղծման մասին և լայն տարածում ունի մահմեդականների շրջանում։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ դեր է խաղացել 11-ամյա Ադամ Կադիրովը: