«Մանկական ձայնը» նախագծի ֆինալիստի եղբայրը հաղորդում է ներկայացրել Ալսուի դեմ

«Մանկական ձայնը» նախագծի մասնակից Իլգիզ Վալեեւի եղբայրը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել երգչուհի Ալսուի եւ նրա ամուսնու՝ Յան Աբրամովի դեմ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Իսկանդեր Ֆահրետդինովը։

Վալեեւը համաձայն չէ «Մանական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքների հետ, որոնք «Առաջին ալիքի» ուղիղ եթերում հայտարարվել են ապրիլի 24-ին։ Իրավաբանի խոսքով՝ դիմումը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածին՝ «հակաօրինական ազդեցություն պաշտոնական սպորտային մրցության կամ կոմերցիոն մրցույթի արդյունքների վրա»։

Похожее изображение

«Վստահորդիս դիրքորոշումը սկզբունքային է, քանի որ գնելով «Առաջին ալիքը», Աբրամովները չեն գնի հանրային կարծիքը»,- հայտարարել է փաստաբանը։

Սկզբնապես «Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվել էր Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Նրա օգտին քվեարկել էր հեռուստադիտողների 56,5 տոկոսը, սակայն ավելի ուշ Group-IB ընկերությունը պարզել է ձայների արհեստական ավելացման փաստը։

Մայիսի 16-ին «Առաջին ալիքը» չեղարկել է քվեարկության արդյունքները։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը տեղի ունեցվածը խաբեություն է անվանել՝ չմանրամսնալով, թե ով է կանգնած դրա ետեւում։

Մայիսի 24-ին հեռարձակվել է «Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկումը, որի ընթացքում հաղթող են ճանաչվել բոլոր ֆինալիստները։ Միկելա Աբրամովան թողարկմանը չի մասնակցել։

 

style.news.am