«Ձեզ չի կարելի». Պուտինը թույլ չի տվել հղի Մարգարիտա Սիմոնյանին շամպայն խմել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ Russia Today լրատվական գործակալության գլխավոր խմբագիր հայազգի Մարգարիտա Սիմոնյանին, որը 3-րդ երեխային է սպասում, թույլ չի տվել շամպայն խմել, գրում է КоммерсантЪ պարբերականը:

«Ձեզ չի կարելի: Ամեն անգամ, երբ հանդիպում ենք, դուք երեխայի եք սպասում»,- ասել է ՌԴ նախագահը: Ի պատասխան՝ Սիմոնյանն ասել է, որ «հատուկ չի հղիացել»:

Վլադիմիր Պուտինը, շարունակելով երկխոսություն, ասել է, որ դեռ հայտնի չէ՝ ինչն է ավելի կարևոր՝ երեխանե՞րը, թե՞ շքանշանը:

Գրոծակալության գլխավոր խմբագիր կատակել է՝ նշելով, որ ամենակարևորը երեխաներին այնպես դաստիարակելն է, որ նրանք Կրեմլի դահլիճում շքանշան ստանան:

tert.am