«Եվրատեսիլ»-ի արդյունքները կարող են չեղարկվել

«Եվրատեսիլ 2019»-ի արդյունքները կարող են չեղարկվել հաղթանակ տարած Լոուրենս Դունկանի շուրջ ծագած սկանդալի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
Համացանցային օգտատերերը նկատել են, որ հաղթող երգը թողարկվել է YouTube-ում դեռևս 2017-ին, սակայն, ըստ մրցույթի կանոնադրության, երգերը կարող են առաջին անգամ թողարկել մրցույթի նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից:
Երգչի պրոդյուսերը նշել է, որ երգի վրա աշխատել են 2 տարի, գրվել է երգի մի քանի տարբերակ, փորձարկվել է մի քանի գործիքավորում:
«Եվրատեսիլ»-ի ժյուրիի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ եթե նույնիսկ երգը թողարկվել է 2017-ին, սակայն հետո դրանում որոշակի փոփոխություններ են արվել, ապա այն համապատասխանում է մրցույթի կանոններին: