Շրջանավարտների խոսքն` ուղղված դպրոցի տնօրենին հուզել է ողջ դահլիճին (տեսանյութ)


Օրերս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցում տեղի ունեցավ տնօրեն Սոնա Գալստյանի պաշտոնը թողնելուն նվիրված երեկոն: Նա տնօրենի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 21 տարի: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը, այլև նախկին շրջանավարտներ և այլ դպրոցների տնօրեններ: Աշակերտները սիրելի տնօրենի համար անակնկալ հրաժեշտի միջոցառում էին կազմակերպել` ներկայանալով տարբեր կատարումներով: Անակնկալի ամենահուզիչ մասն, այդուամենայնիվ, դպրոցը 20 տարի առաջ ավարտած շրջանավարտների շնորհակալական խոսքն էր` ուղղված սիրելի դասղեկին` տիկին Գալստյանին: Խոսքը հուզիչ էր նաև այն պատճառով, որ սա եղել է տնօրենի միակ դասղեկական դասարանը: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը՝

Աղբյուրը՝ HotNews.am