Բարև ձեզ. Կանդելակին պարզել է` ինչ են կարողանում են անել հայերը և չեն կարողանում վրացիները

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հանդիպել է հայերին ու վրացիների մասին հարց տվել նրանց։

 «Մատչ ՏՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, հեռուստաաստղ Թինա Կանդելակին իմացել է` ինչու են հայերը կարողանում նորոգման աշխատանքներ անել, իսկ վրացիները` ոչ։

«Կանդելակի, հայեր ու վերանորոգում» խորագրով տեսանյութը, որում Թինան ցույց է տալիս Մոսկվայի սպա–սրահում աշխատող հայ վարպետներին, YouTube–ում հրապարակել է «Желтая светская хроника» էջը։

«Որքան ես սիրում վերանորոգել, դա իհարկե, հայի արյունն է», – ասում է Թինան իր ընկերուհուն, որը սրահի սեփականատերն է։

Նա վարպետներին հայերեն է բարևում և հարցնում` ինչու են միշտ միայն հայերը նորոգման աշխատանքներ անում։

«Էլ ո՞վ, ո՞վ կարող է, – հարցնում են Կանդելակիին ու ավելացնում,– իսկ վրացիները չեն կարո՞ղ»։

«Ոչ, վրացիները չեն կարող, նրանք կարող են միայն երգել և խմել», – կատակում է սրահի տիրուհին։

Ավելի վաղ Կանդելակին խոստովանել էր, որ իր մոտ միայն հայերն են նորոգման աշխատանքներ անում։ Ինչպես հայտնի է, Կանդելակիի երակներում հայի և վրացու արյուն է հոսում։