ARENA-բլից. «Աննա Հակոբյանի ոճն ամբողջությամբ դուրս չի գալիս». Արայիկ Գաբաջյան

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դիզաայներ Արայիկ Գաբաջյանը:

–Եվ այսպես Արայիկ, ու՞ր գնալ աշխարհից հանգստանալու համար, եթե Ներքին Չարբախ տանող ճանապարհը փակ է:

-Անկողին:

–Ինչպե՞ս պետք է հագնվի կինը, որ գրավի Արայիկի ուշադրությունը (խելացի կին է, չշրջանցեք, ասեք՝ խելքն է կաևոր: Ճ):

-Գրագետ. մի փոքր բաց լինի կրծքավանդակը, և իհարկե լինի խնամված:

–Ինչի՞ց են խոսում հայ տղամարդիկ, եթե քաղաքականության թեման հենց նոր փակեցին:

-Կրկին քաղաքականությունից կամ ավտոմեքենայի մակնիշից:

-Երրորդ մասի տղամարդիկ հարցնում են՝ դժվար չէ՞ Լիլի Մորտոյի համար զգեստ մոդելավորել ու այդքանով սահմանափակվել:

-Չէ, Լիլիի դեպքում՝ առաջինը սահմանափակվում եմ, հետո մոդելավորում))

–Ու՞ր են տանում բոլոր ճանապարհները, եթե Հռոմ արդեն գնացել ենք:

-Բոլոր ճանապարհները տուն են տանում:

–Հայ հայտնիներից ո՞վ կուզենայիք առավոտյան Ձեզ արթնացներ:

-աաաաաաաաա, եթե անեղծ՝  Արմինկան:

-Գայա Արզումյանը մեզ հետ բլիցելիս հայտարարեց, որ «Չտեսություն է ոչ թե գեղեցիկ ոտքերը մերկացնելը, այլ դրա վրա զարմանալը », համաձա՞յն եք:

-Այո, իհարկե:

– Նիկոլ Փաշինյանի ոճում ի՞նչ շտկելու բան կա :

-Պիջակի չափն ու գույնը:

-Իսկ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի:

-Աննա Հակոբյանի ոճն ամբողջությամբ դուր չի գալիս:

–Քանի՞ անգամ կարելի է կրել նույն զգեստը:

-Մաքսիմում 5:

-Եթե հանդիպել եք Դուք, Դիանա Շաթվերյանն ու Անահիտը Սիմոնյանը, նշանակում է..

-Որ շատ լավ ժամանակ ենք անցկացնելու:

-Ի՞նչ պիտի անի Ձեզ հետ հարցազրույց վարող լրագրողը, որ վերջում խոստանաք՝ մասնագիտորեն մի օր խորհրդի կարիք ունենալու դեպքում իրեն օգնել:

-Հակաճառելու դեպքում միայն (մասնագիտական հարցերի շուրջ իհարկե)

Հարց, որն ամենից շատն են Ձեզ տալիս:

-Կանանց հետ լավ ա չէ՞ աշխատելը)) կամ վերջին շրջանում՝ Լիլի Մորտոն լա՞վն ա:

–Ո՞ր դեպքում եք հակառակ սեռի նկարը լայքում, ո՞ր դեպքում սրտիկում:

-Ես միայն լայքում եմ:

-Քանի՞ սանտիմետր պետք է լինի իսկական հայ աղջկա կիսաշրջազգեստը:

-35-1.20սմ. հարաբերական է ))))

-Ձեզ հասցեն լսած ամենատարօրինակ սուտը:

-Ազգանունը փոխել է, որ Գաբանային նման լինի:

-Եվ վերջում՝ մի հարց, որ Դուք էլ մեզ կտայիք

-Էս հարցերը մտածվա՞ծ էիք տվել, թե քնաթաթախ:

Չէէէ, երկա՜ր գցած-բռնած հարցեր էին (հեղ.))))

ArenaNews.am