ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կատակել է, որ եթե ինքը կրկին որոշի պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար ու իր թեկնածությունն առաջադրի, ապա կինը՝ Միշել Օբաման, իրեն կլքի:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Օբաման այս մասին ասել է Բեռլինի քաղաքապետարանում Obama Foundation հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ:
«Ես իմ քաղաքական պաշտոնը զբաղեցրել եմ, և եթե կրկին պայքարեմ այդ պաշտոնի համար, Միշելն ինձ կլքի»,-ասել է 57-ամյա քաղաքական գործիչը, ինչին ի պատասխան ներկաները ծիծաղել են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 44-րդ նախագահը եղել է երկրի պատմության մեջ առաջին սևամորթ ղեկավարը, իսկ նրա կինը՝ առաջին սևամորթ առաջին տիկինը: