Հենրիխ Մխիթարյանը նշանածի հետ է գնացել ներկայացման

Երգիծաբան Վահե Բերբերյանն Instagram–ի իր էջում գրել է, որ իր ներկայացման հանդիսատեսի շարքում է եղել նաև ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

«Հրաշալի երեկո էր։ Չեմ հավատում, որ հանդիսատեսի շարքում նաև Հենրիխ Մխիթարյանն էր մոր ու նշանածի հետ։ Շնորհակալություն, Լոնդոն։ Անհամբերությամբ սպասում եմ` երբ եմ նորից գալու այստեղ»,– գրել է նա։