«Վերջին դեպքերից հետո ինքն առևանգի-չառևանգի, նույնն է..». Թամարա Պետրոսյան

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Թամարա Պետրոսյանը:

-Եվ այսպես Թամարա, սկսեցինք,

ի՞նչ հաճախականությամբ եք դասավորում Ձերհագուստի դարակները:

-Գրեթե չեմ դասավորում, ինձ մոտ ամեն ինչ նախապես դասավորված է:

-Հոլիվուդյան ո՞ր դերասանին օգնենքոր Ձեզ առևանգի:

-Ըմմ, մի քանիսն են, ճիշտն ասած, ես բազմաժանր անձնավորություն եմ էլի)) Առաջինը երևի թող ինձ առևանգի Ժան Ռոնեն, հետո՝ Ջիմ Քերրին, հետո՝ Քեյվին Սփեյսին, չնայած վերջին դեպքերից հետո ինքն առևանգի-չառևանգի, նույնն է: Ջերարդ Բաթլերին էլ այս հարցում կարող եք օգնել))

ժամ գրախանութումթե՞ հագուստի խանութումՃիշտն ասեքստուգելու ենք:

-Երկուսն էլ:

Ո՞վ է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

-Օյ, չեմ ճանաչում. քաղաքականությունը երևի վերջին բանն է, որ ինձ հետաքրքրում է, տեսակով եմ այդպիսին:

– 3 պատճառոր արժե Womens club:

-Մի պատճառ, որ կա, որովհետև ես եմ այստեղ ))))))

Այս դարի աղջիկ եք:

-Երևի՝ հա..))) համենայն դեպս ես ինձ տենց եմ համարում, բայց թե 15 տարեկաններն այս մասին ինչ կարծիք ունեն, չեմ կարող ասել)))

Ինչով են տարբերվում «տնային» շորերը «տեղ գնալուններից»:

-Ահռելի մեծ տարբերություն  է, սար ու ձորի տարբերություն, որովհետև ես տանը սիրում եմ ինչ-որ մի բան հագնել, որի մեջ լողամ ու չզգամ, որ հագս շոր կա: Իսկ դուրս գալուց՝ պետք է դիմացինները զգան, որ հագս շոր կա ))))

-Վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք դիտել որպես հանդիսատես:

-Ռաֆայել Երանոսյանի tRaffik մոնոներկայացումը: Շատ լավն էր, գոհ էի:

Եթե վարչապետը մի պաշտոն էլ Ձեզ տար, Դուք կպատասխանեիք

-Ըմմ… հիմա կասեի՝ չեմ ուզում դեռ, բայց հետո` չգիտեմ:

-Ջնջու՞մ եք ֆեյսբուքի հին նկարները:

-Բացարձակապես:

-Քոչարի պարել գիտե՞ք:

-Անպայման:

-Պատրա՞ստ եք Ձեր կողակցի ու Ձեր անունով ֆեյսբուքում ընդհանուր էջ ունենալ:

-Էն որ գրում են Սաշա-Տանյա 27՞…Չէէէ )))

-Ինչ եք կարծում՝ ո՞ր տարիքում Ձեզ կհուզի «ինչ եփելայսօր» հարցը:

-Ինձ անդադար հուզում է մի հարց՝ ինչ ուտել այսօր, դրա համար էլ կարծում եմ մինչև վերջ էլ այդպես գնալու է)))

-Առանց շպարի տանից քանի՞ մետր կարող եք հեռանալ:

-Կիլոմետրեր: Առանց շպարի հասնում եմ Արցախ, գնում եմ մինչև ադրբեջանական սահման, հետ եմ գալիս:

-Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:

-Մի հատ շատ սիրուն, պուպուշ, փոքրիկ, կարմիր հեռախոս եմ գնել: Մի գրամ էլ չեմ փոշմանում, այդ հեռախոսը շատ հազվադեպ եմ օգտագործում, որովհետև հարմար չի, սմարթֆոն չի, բայց շատ սիրուն է: Միշտ, որ բացում եմ  բոլորն ինձ են նայում))) Կյանքումս միակ ապառիկն է))

-Զեղչերի օրերին կարո՞ղ ենք Ձեզ հանդիպել հագուստիխանութներում:

-Ոչ այդքան հաճախ, որովհետև չեմ հասցնում զեղչերին հասնել, հերթերը շատ են լինում:

-Քիթը ինչի՞ մեջ չի կարելի մցնելբացի ուրիշիսպիտակեղենի:

-Սուրճի:

-Ինչի՞ց են խոսում իրար գլուխ հավաքված 3 տղամարդիկ, ովքեր մեքենա չունեն, քաղաքականության թեման էլ հենց նոր փակվել է:

-Ֆուտբոլի:

ArenaNews.am