Աշխարհահռչակ դերասանները Երևանում «Մեսրոպ Մաշտոց» կրծքազարդով են «պարգևատրվել» (տեսանյութ)

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան եղբայրների՝ Սամի և Բիբի Նասերիների երևանյան շրջագայությունը երեկ շարունակվել է։ Հայկական մշակույթին ու գորգագործական աշխատանքներին ծանոթանալուց հետո, դերասանները հյուրընկալվել են Tateossian London-Armenia խանութսրահում։ Ժամանակի սղության պատճառով կազմակերպիչներն ընտրել էին հենց այս ապրանքանիշը, որպեսզի հյուրերը կարողանան ծանոթանալ նաև հայկական զարդերի հավաքածուների:
Ինչպես երևում է տեսանյութում, Սամին անմիջապես աչքի է անկացրել տեսականին ու ընտրել՝ «այ սա եմ ուզում»: Իսկ  Tateossian-ում հատուկ էին պատրաստվել նրանց ընդունելությանն՝ աշխարհահռչակ դերասանների համար առանձնացնելով զարդեր՝ պահելով հայկականությունը: Եղբայներն այստեղ ստացել են հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի պատկերով հավաքածուից կրծքազարդ և ճարմանդ: 
Սամիի խոսքով՝ այս նմուշը հատուկ տեղ է զբաղեցնելու ճարմանդների իր հավաքածուի մեջ, դե իսկ Բիբին շտապել է ճշտել խանութսրահի Ֆրանսիայում գտնվող մասնաճյուղի հասցեն՝ ապրանքանիշից ստացած նվերները նոր նմուշներով համալրելու համար:

Հայտնի Տակսի ֆիլմի գլխավոր դերակատար, Աշխարհահռչակ դերասան Սամի Նասերին

Posted by Yerevan Yerevanciner / Երևան Երևանցիներ on Monday, February 25, 2019