Սամի Նասերին նվեր ստացավ Մեսրոպ Մաշտոցի պատկերով կրծքազարդ ու ճարմանդներ «Թաթեոսյան Լոնդոն» բրենդից

«Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին Հայաստան եկավ Շառլ Ազնավուր երգելով, ողջունեց հայերենով, խոսեց հայ ընկերների մասին ու խոստացավ բացահայտել Հայաստանն ու մշակույթը։ Դրա ճանապարհին հերթական կանգառը «Թաթեոսյան Լոնդոն» խանութ-սրահում էր:

Հայկական ազգանունով աշխարհին հայտնի «Թաթեոսյան Լոնդոն» բրենդը կրում են աշխարհի հայտնիները: Խանութ-սրահում ներկայացված տեսականին դուր եկավ ֆրանսիացի եղբայրներին, հասկանալի դարձավ միանգամից: Կեսկատակ-կեսլուրջ Սամի Նասերին իր համար միանգամից նվեր ընտրեց:

«Թաթեոսյան Լոնդոն» խանութ-սրահը նվերներ արդեն պատրաստել էր եղբայրների համար՝ հայկական հավաքածուից առանձնացրել էին Մաշտոցի պատկերով արծաթյա կրծքազարդն ու ճարմանդները:

«Ես 20 զույգ յուրօրինակ ճարմանդներ ունեմ, սա էլ իր առանձնահատուկ տեղը կզբաղեցնի դրանց մեջ: Այն ինձ կհիշեցնի Հայաստանի մասին, միայն թե պետք է մանուշակագույն կոշիկներ գնեմ սրանց համար», – կատակեց Սամի Նասերին:

«Այն ինձ հետ կլինի ամեն օր»,- վստահեցրեց Սամիի եղբայրը՝ Բիբին:

Նասերի եղբայրները խոստացան անպայման այցելել նաև «Թաթեոսյան Լոնդոն»-ի՝ Փարիզում գտնվող սրահը: «Թաթեոսյան Լոնդոն» բրենդը հիմնադրել է Ռոբերտ Թաթեոսյանը 1990թ․-ին: Նպատակը մեկն էր՝ կանանց ու տղամարդկանց համար ստեղծել այնպիսի զարդեր ու աքսեսուարներ, որոնցով հնարավոր կլինի ընդգծել յուրահատուկ ոճն ու անհատականությունը: 2011թ․-ից նաև Հայաստանում բացվեց «Թաթեոսյան Լոնդոն» պաշտոնական ներկայացուցչությունը:

Հայկական հավաքածուի շարքը շուտով կհամալրեն նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված նմուշները: Ապրանքանիշն օգտագործում է հազվագյուտ նմուշի քարեր: Հատընտիր նմուշները, նաև ոսկուց պատրաստված եզակի օրինակները, միշտ գնահատում են նրբաճաշակ մարդիկ: Ֆրանսիացի եղբայրներն էլ այն գնահատեցին: Հեռացան խանութ-սրահից՝ խոստանալով կրկին վերադառնալ:

Աղբյուրը՝ shantnews.com