Ինչ արժե նվիրել սիրելիին սուրբ Վալենտինի տոնի առթիվ (լուսանկարներ)

Մոտենում է Սուրբ Վալենտինի օրը, որն աշխարհի մի շարք երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։ Նախորդող օրերին զույգերին հետարքրում է մեկ հարց՝ ի՞նչ նվիրել, որ այն լինի յուրահատուկ, հետաքրքիր ու չկրկնվող:  Սիրելիին հաճելի անկակնկալ մատուցելու և զարմացնելու համար առաջարկում ենք 2 հասցե՝ Հյուսիսային Պող. 12 և Մաշտոց 39:

Այսպիսով մենք առանձնացրել ենք Tateossian London համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշի յուրօրինակ զարդերը, որոնք կարող են օգնել Ձեզ ճիշտ կողմնորոշվելու նվերի ընտրության հարցում:

Հայտնի բրենդից նշում են, որ անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ նվեր գնելու հարցում հավասարապես հետաքրքրված են և՛ տղամարդիկ, և՛ կանայք:

Tateossian London ապրանքանիշն այս տոնի առթիվ առաջարկում է թեմատիկ զարդեր՝ սրտաձև մոդելներ՝ վզնոցներ, թևնոցներ, կրծքազարդեր :

Տոնին հետաքրքիր ընտրություն կարելի է անել նաև For him/ For her հավաքածուներից. այստեղ ներկայացված զարդերը լարցնում են մեկը մյուսին և ունեն որոշ ընդհանրություններ կամ նմանություններ:

Կարող եք նաև ուշադրություն դարձնել քարի իմաստին: Ձեր սիրելին հաստատ կգնահատի Ձեր ջանքերը:

Դասական, նուրբ կրծքազարդը կընդգծի կնոջ էլեգանտությունը: