Ինչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ի առթիվ (լուսանկարներ)

Մոտենում է հունվարի 28-ը՝ Հայոց բանակի տոնը: Օր, երբ բոլորս մտածում ենք մեր սիրելիներին նվերներ մատուցելու մասին, ու բնական է՝ ցանկանում ենք առանձնահատուկ մի բան ընտրել: Տղամարդկանց համար ճիշտ նվեր ընտրելը, խոստովանենք՝ հեշտ չէ, ուստի ArenaNews.am կայքն առանձնացրել է Tateossian London համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշի յուրօրինակ զարդերը, որոնք կարող են օգնել Ձեզ կողմնորոշվելու այս հարցում:

Ճարմանդներ, թևնոցներ, գրիչներ և իհարկե ժամացույցներ. այն ինչ դուր կգա ցանկացած տղամարդու:

Tateossian London ապրանքանիշը դաշտում թելադրողներից մեկն է: Հայաստանյան պաշտոնական ներկայացչությունը բացվել է 2011 թվականին և հասցրել է սիրվել, ինչպես նաև հաճախորդների մեծ բանակ հավաքել նաև այստեղ:

Tateossian-ը հեղափոխություն արեց ճարմանդների արտադրության գործում, նույնը կարելի է ասել նաև տղամարդկանց թևնոցների մասին: Ապրանքանիշը շարունակում է մեծացնել գործունեության շրջանակը:

Վերջերս ստեղծվեց «Տիգրան Մեծ», «Մաշտոց», «Անահիտ» հայկական հավաքածուն: Այն իր մեջ ներառում էր ճարմանդների, վզնոցների և կրծքազարդերի լայն տեսականի: Այս հավաքածուի զարդերը պատրաստված են արծաթից կամ պողպատից:

Հիշեցնենք, որ Tateossian London բրենդը Ռոբերտ Թաթեոսիանի կոմից ստեղծվել է 1990 թվականին ՝ նպատակ ունենալով կանանց և տղամարդկանց համար ստեղծել մանրակրկիտ պատրաստված այնպիսի զարդեր և աքսեսուարներ, որոնցով հնարավոր կլինի ընդգծել նրանց յուրահատուկ ոճն ու անհատականությունը: