Առաջին անգամ «Հումորի Լիգա» նախագծի թիմը կմասնակցի միջազգային փառատոնի. մանրամասները՝ վաղը ասուլիսին

FunnyMen Production-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Առաջին անգամ Հայաստանից թիմը կմասնակցի «Лига Смеха» միջազգային փառատոնին:

Հումորի Լիգա նախագծի ամենափորձառու մասնակիցներից կազմված թիմը կմասնակցի միջազգային հեղինակավոր «Лига Смеха» փառատոնին, որտեղ ամեն տարի մոտ 200 թիմ է մասնակցում ԱՊՀ բոլոր երկրներից, ինչպես նաև Իսրայելից, Վրաստանից, Մոլդովայից, Լատվիայից, Լիտվիայից և այլն:
Փառատոնը կանցկացվի Հունվարի 24-ից Փետրվարի 4-ը:

Բոլոր մանրամասների համար լրագրողներին սիրով հրավիրում ենք Գոլդեն Թուլիփ Գրանդ Հոթել Երևան՝ Շարլ Ազնավուրի հրապարակին կից:

Ասուլիսի ընթացքում՝
* կներկայացվի թիմը
* հեռանկարները
* Հումորի Լիգա նախագծի երկրորդ եթերաշրջանը
* կպատասխանենք լրագրողների հարցերին

Մամուլի ասուլիսը տեղի կունենա Հունվարի 23-ին ժամը 13:00-ին:

Հարցերի համար +37494331101