Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մտադիր է ընկերների հետ ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։

«Այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ The Economist-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ Թավշյա հեղափոխության և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։

Մի քանի լավ ընկերների հետ մտադիր ենք հեղափոխության մասին փաստագրական ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «Ես միայնակ չեմ» (I Am Not Alone)։ Այն պատրաստ կլինի հաջորդ տարի»,- ասված է գրառման մեջ։