Actual.today կայքը հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւից: Համաձայն հրապարակման, մի քանի օր առաջ Կիեւի գիշերային ակումբներից մեկում հայ երիտասարդը պատվիրել է «Հայեր ջան, դուխով» երգն ու պարել, զվարճացել այդ երգի տակ:
Այստեղ ուշագրավն այն է, որ այդ երիտասարդը ոչ թե պարզապես քաղաքացի է, այլ ընդդիմադիր ՀՀԿ-ի 9-րդ համարի տակ հանդես եկող, իրեն ՀՀԿ-ի «կենտրոնական հարձակվող» հռչակած Մենուա Հարությունյանը:
Կայքը ներկայացնում է նաեւ տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ
Աղբյուրը՝ armtimes.com