Դեկտեմբերի 20-ից ARM TVs հավելվածը բաժանորդագրվելու նոր պայմաններ է առաջարկում

Վերջին շրջանում բավական մեծ հետաքրքրություն առաջացրած ARMTVs հավելվածը ֆեյսբուքյան իր էջում նոր հայտարարություն է տարածել. դեկտեմբերի 20-ից հավելվածի  անվճար ակցիան կավարտվի: Բաժանորդագրման պայմաններին ծանոթանալու համար էջն ուղղորդում է դեպի armtvs.com կայք ու խոստանում՝ առաջիկայում ներկայանալ նոր ալիքներով ու բարելավումներով՝ հավելվածն առավել հետաքրքիր և հարմար դարձնելու համար։

ARM TVs hավելվածին հնարավոր է հետևել աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա ինտերնետի նվազագույն հնարավորություն: Այն չունի տարածական որևէ սահամանափակում. ապահովում է HD որակի եթեր:

Նկատենք, որ Շանթը փորձում է կոտրել ընդունված կարծարատիպը, թե հեռուստաընկերության արտադրանքը կարող է լսարանին հասնել բացառապես հեռուստացույցով: Շանթի  հայտարարությունների համաձայն՝ առաջարկվող նոր ալիքների ընտանիքը՝  Shant Premium, Shant serial, Shant Music, Shantnews, ստեղծվել է հատուկ հավելվածի համար:

«Շանթ Պրեմիում»-ով ցուցադրվում են նոր ֆիլմեր, սերիալներ, բազմաժանր հաղորդումներ:  «Շանթ սերիալ» ալիքով՝ նոր, ինչպես նաև նախկինում նկարահանված, բարձր վարկանիշային սերիալներ: Shant Music-ն իր մեջ ներառում է հեռուստաընկերության բոլոր երաժշտական հաղորդումները. Shantnews ալիքն էլ 7/24 ձևաչափով եթեր է հեռարձակում Հայաստանից ու ամբողջ աշխարհից կարևոր ու հրատապ նորությունները:

Հավելվածը հնարավորություն է տալիս պրեմիում 4 ալիքներից բացի դիտել ևս մի քանի հայկական ալիքներ. դրանց թվում՝ «Կենտրոն» հեռուստաալիքը, «Երկիր Մեդիա»-ն, «Հ 2»-ը…