Հրապարակվել է «Орёл и решка»–ի հայաստանյան թողարկման անոնսը

Նաստյա Իվլեեվա-Եվսեյ Կովալյով հաղորդավարական զույգը օգոստոսին Հայաստանում է եղել և նկարահանել «Орёл и решка» նախագծի հերթական թողարկումը։ Հաղորդման անոնսն արդեն հասանելի է։ Իսկ հոկտեմբերի 15–ին հասանելի կլինի ամբողջական թողարկումը։

Նրանք նկարահանումներ են իրականացրել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, այդ թվում` Սևանում, Ապարանում, Ենոքավանում։ Եվսեյը մի ամբողջ օր անցկացրել է Yell Extreme Park-ում։ Նա եղել է նաև Ապարանի «Տառերի պուրակում» և Սևանում։ Նաստյան եղել է Երևանի պոնչիկանոցում, լողավազաններից մեկում, The kond house-ումմ, Կասկադում։

Ինչպես և ենթադրել էինք, ոսկե քարտը բաժին է հասել Եվսեյին, իսկ Նաստյան ունեցել է ընդամենը 100 դոլար։

Ընդհանուր առմամբ` ստեղծագործական թիմը Հայաստանում անցկացրել է 3 օր։

Աղբյուրը՝ tert.am