Գեղեցկուհի Այշվարիա Ռայը փայլել է ոճաբան Մարիաննա Մուկուչյանի ստեղծած նոր կերպարով

Բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայը շարունակում է իր ոճը վստահել ազգությամբ հայ ոճաբան՝ Մարիաննա Մուկուչյանին:

L’Oreal ընկերության հերթական շնորհանդեսին դերասանուհին ներկայացել է փարթամ մազերով, որոնց ծայրերին հայ ոճաբանը հաղորդել է մանուշակագույն երանգ:

Մարիաննան բոլիվուդյան դերասանուհու նոր կերպարն ու իր աշխատանքը ցուցադրել է Instagram-ի իր էջում:

blog.168.am