Մեկնարկել է Comedy club-ի նոր եթերաշրջանը, եւ նոր թողարկման մեջ Պավել Վոլյանեւ Գարիկ Խառլամովը կարգին ծիծաղել են հյուրերի վրա, որոնց թվում էր շատ ուրախ հայ պրոդյուսեր: Սակայն ամենազիլ տեսարանը դատարանի նմանակումն էր, որտեղ ընթացել է Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությանդատավարությունը: Դե իսկ թողարկման վերջում Պավել Վոլյան որոշել է խոսել ռուս գիտնականների ժամանակակից «մեծագույն» հայտնագործությունների մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի կունենա մեր բոլորի կողմից սիրված՝ Comedy Club-ի փառատոնը: NEWS.am STYLE-ն այս մեծ իրադարձության մասին զրուցել է շոուի գլխավոր առաջնորդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ:
«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», – նշել է Գարիկը:
Աղբյուրը՝ primenews.am