«Վարչապետի մոտ ռոք աստղի սինդրոմ է, կարոտել ա մեծ բեմը»

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանն իր էջում գրել է.

«Օգոստոսի 17֊ին կայանալիք հանրահավաքի նպատակի շուրջ տարբեր կարծիքներ եմ լսում, կես կատակ կես լուրջ ասում եմ, որ վարչապետի մոտ ռոք աստղի սինդրոմ է, կարոտել ա մեծ բեմը, բայց ինձ թվում ա ուրիշ բան ա։ Անհերքելի ա էն, որ լիքը մարդ սկսում ա հիասթափվել երկրում կատարվող իրադարձություններից, քանի որ էդ Սաշիկ բռնել֊թողնելը իհարկե կայֆ ա, բայց երբ մարդ տեսնում ա, որ կարծես մի խմբի մոտ ա մենակ ռեալ բան փոխվել կյանքում ու էդ խմբի հանդեպ էլ մեղմ ասած ոչ միանշանակ ա վերաբերմունքը։ Հիմա էս իրավիճակում անհրաժեշտ ա մարդկանց հավաքել ու բացատրել, էր իրականում էս 100 օրում լիքը բան ա փոխվել, ուղղակի իրանք դա դեռ չեն զգում։ Պետք ա տաք պահել մասսային ընտրությունների նախաշեմին, թե չէ եթե վերջնական հիասթափվեցին, կարող ա Շուռնուխ լինի ))) Էս ա նպատակն ըստ իս, մի որոշ ժամանակ էլ դա կպահի, բայց գնալով ավելի ու ավելի բարդ ա լինելու»։