Հովհաննես Դավթյանը վարչապետի անունն ունեցող ըմպելիք է խմում, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարդկանց մոտ (լուսանկար)

Դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այս լուսանկարն ու վերնագրել՝ «Չքաղաքականացնել»)))

Նկարը բավականին մեծ արձագանք գտավ, շատերին հետաքրքրում էր, թե որտեղի՞ց կարող են գնել ապրանքանիշը և արդյո՞ք Հայաստանում վաճառվում է:
Կվասը հայ սպառողների համար հասանելի է Երևանյան սուպերմարկետներում և խանութներում:

Հիշեցնենք, որ մայիս ամսվա վերջից՝ հեղափոխության ալիքի քիչ թե շատ հանդարտվելուց հետո, հայկական շուկա մտավ վարչապետ Փաշինյանին մոտ անվանակից ապրանքանիշ. կվաս՝ «Նիկոլա» անվամբ: