Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս 2008-ին գրած վեպն արդեն գրախանութներում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ գրքի դիմակազմից ու գրառում կատարել՝ հայտնելով, որ հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» վերնագրմամբ գիրքն արդեն կարելի է ձեռք բերել գրախանութներից.

«Դեռեւս 2008 թվականին գրածս վեպի գրքային տարբերակը այսօրվանից հարցրեք գրախանութներում»,- գրել է նա: