Հայաստանում նախարարները ոչ միայն կատարում են իրենց մասնագիտական պարտքը, այլ նաև ակտիվ շփվում են քաղաքացիների հետ` չթաքցնելով նաև անձնական կյանքի որոշ մանրամասները։
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրասեր և ակտիվ երեխա է եղել։ Այս մասին նա պատմեց հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում։
«Ես չարաճճի չեմ եղել, բայց հետաքրքրասեր և ակտիվ երեխա եմ եղել։ Ինձ շատ բան է հետաքրքրել, մանկուց սիրել եմ շփվել մեծահասակների հետ», — խոստովանեց Հարությունյանը։
Նրա խոսքով` տարիքով ավելի մեծ մարդկանց հետ շփվելը շատ բան է սովորեցրել։ Նախարարը դպրոցի և մանկության հետ կապված շատ հիշողություններ ունի, բայց Հարությունյանը նախընտրեց չխոսել այդ թեմայով։
«Երեխաներին մաղթում են երջանիկ ներկա և ապագա», — ասաց Հարությունյանը։
Նա վստահ է, որ Հայաստանում կատարված փոփոխությունները բոլոր նախադրյալները ստեղծել են, որպեսզի երեխաները երջանիկ ապրեն։
Նախարարի խոսքով` Հայաստանը, որտեղ պետք է ապրեն երեխաները, պետք է հարմարավետ լինի, այս Հայաստանում երեխաների բոլոր պահանջմունքները պետք է բավարարվեն։
«Մեր նպատակը ազատ և երջանիկ Հայաստանն է», — ասաց Հարությունյանը։
Այսօր նախարարությունում տեղի է ունեցել Բաց դռների օր գերատեսչության աշխատակիցների երեխաների և թոռների համար։
Աղբյուրը՝ armeniasputnik.am