Ճապոնիայում շանը երկաթուղային կայարանի պետ նշանակելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, Աձիգասավա քաղաքի երկաթուղային կայարանի առջև գտնվող հրապարակում։ Վասաո անունով շունը պետք է ողջունի կայարան ժամանող գնացքներին։
Վասաոյի օգնականներն են նրա սիրեցյալը՝ Ցուբային և նրանց երկամյա դուստրը՝ Տյոմեն։ Իրենց պարտականությունները շները սկսել են կատարել հենց «պաշտոնում նշանակվելու» օրը։ Նրանք ողջունել են Աձիգասավա ժամանած գնացքի ուղևորներին։
Մի քանի տարի առաջ Վասաոյին գտել է 71-ամյա վաճառողուհի Սեցուկո Կիկույան։ Տեղի բնակիչներից մեկը շան հետ լուսանկարը համացանցում է տեղադրել, և բոլորը միանգամից սիրել են նրան։
Աղբյուրը՝ 1in.am