Գիրացած Դի Կապրիոյին ստիպել են նիհարել (լուսանկար)

Ինչպես պատմել է Դի Կապրիոյի ընկերներից մեկը՝ Լեոյի վիճակը հիմա հեշտ չէ. նա ստիպված է արագ կերպով նիհարել՝ Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում դերի համար: Գործն այնքան էլ արագ գլուխ չի գալիս:

Նոր ֆիլմում 43-ամյա Լեոն պետք է տեսախցիկի առաջ հայտնվի առանց վերնաշապիկի, դրա համար նա պետք է ազատվի ավելորդ կիլոգրամներից:

Սկզբի համար Լեոն դիետայի վրա է նստել՝ հրաժարվելով իր սիրելի սոուսներով պաստայից, չխոսելով՝ Մակդոնալդսի սնունդի մասին, որտեղ նա հաճախ էր սիրում «կշտանալ»:

Այժմ Դի Կապրիոն, սովոր չլինելով սահմանափակումներին, բողոքում է, որ սոված է մնում: Սակայն դերին պատրաստվելու հիմնական մասը մարզումներն են՝ մարզասրահում:

Այս զոհողություններին Դի Կապրիոն գնացել է որպեսզի հնարավորություն ունենա նկարահանվելու Քվենտին Տարանտինոյի՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, որը հիմնված է Ռոման Պոլանսկիի կնոջ՝ Շերոն Թեյթի սպանության իրական պատմության վրա:

Աղբյուրը՝ 1in.am