Despacito երգի տեսահոլովակը դիտելիության նոր ռեկորդ է սահմանել YouTube-ում

Պուերտոռիկացի կատարողներ Լուիս Ֆոնսիի ու Դեդի Յանքիի հանրահայտ Despacito հիթը դիտելիության նոր ռեկորդ է սահմանել YouTube ժամանցային կայքում:

Ինչպես հայտնում է Forbes–ը, 2017թ. հունվարին YouTube-ում տեղադրված տեսահոլովակը հավաքել է 5 մլրդ դիտում:

Աղբյուրը նկատում է, որ YouTube-ի համար սա բացարձակ ռեկորդ է: Հայտնի է, որ սա Despacito-ի համար 3-րդ յութուբյան ռեկորդն է: Նախորդ տարվա օգոստոսին այն հավաքել էր 3 մլրդ, իսկ դեկտեմբերին՝ 4 մլրդ դիտում:

Հայտնի է, որ կայքում ամենաշատ դիտումներ ունեցած 2-րդ տեսահոլովակն Ուիզ Խալիֆայի ու Չառլի Փութի See you again-ն է (3.5 մլրդ), որին հաջորդում է Էդ Շիրանի Shape of you-ն՝ 3.4 մլրդ դիտումով:

Աղբյուրը՝ tert.am