Շրի Լանկայում փիղը փորձել է խլել զբոսաշրջիկների ուտելիքը

Շրի Լանկայում՝ Յալա ազգային պարկում, փիղը որոշել է ուտելիք փնտրել զբոսաշրջիկներիկ ավտոմեքենայում։ Այդ պահը լուսանկարել է Սանկտ Պետերբուրգից լուսանկարիչը, հաղորդում է Express-ը։

Պրոֆեսիոնալ լուսանկրիչ Սերգեյ Սավին պատմել է, որ ինքը, պարկում զբոսնելիս, նկատել է փղին, որին հետաքրքրել է մերձակայքում գտնվող ջիփը։ Փիղը, ուտելիք փնտրելու նպատակով, ուղևորվել է դեպի տեղացի զբոսաշրջիկների ավտոմեքենան։

Ըստ տեխնիկայի կանոնների՝ վարորդը, փղին նկատելով, պետք է հեռանար։ Սակայն նա նման բան չի արել, և փիղը գլուխը ներս է խցկել։ Արդյունքում ջիփը սկսել է շարժվել, իսկ փիղը չի կարողացել դուրս հանել գլուխը։

Որոշ ժամանակ անց փիղը կարողացել է ազատվել գերությունից։ Զբոսաշրջիկներից ոչ ոք չի տուժել։

Աղբյուրը՝ 1in.am