Իտալական Bvlgari բրենդի դեսպան Բելլա Հադիդը դարձել է Serpenteyes ակնոցների գովազդային դեմքը։ Լուսանկարիչ Թեո Վենների լուսանկարներում սուպերմոդելը ցուցադրում է մետաղական շրջանակով վեցանկյուն մի քանի մոդելներ։ Ակնոցներն աչքի են ընկնում ոսպնյակների գույնով և ձևով. այստեղ կան մոդելներ կլոր տափակ մանուշակագույն ոսպնյակներով, հայելային ոսպնյակներով և աստիճանանշված՝ բաց–վարդագույն երանգի ոսպնյակով։ Բոլոր ակնոցները զարդարված են օձի թեփուկների տեսքով լազերային փորագրությամբ։ Մետաղյա կանթերը նույնպես զարդարված են թեփուկավոր նախշով և Bvlgari-ի պատկերանիշով։
Աղբյուրը՝ 1in.am