«Տարվա մայրիկ» Անջելինա Ջոլին շարունակում է կատարել իր երեխաների ցանկությունները, եթե նույնիսկ դրանք վտանգավոր են։ Վերջերս աստղը երեխաների համար ձեռք է բերել արտասովոր և նույնիսկ վտանգավոր կենդանի, ինչը հասարակության շրջանում քննադատությունների տեղիք է տվել։
Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո Ջոլին հաճախ է սկանդալի կենտրոնում հայտնվում։ Օրերս նրան և 9-ամյա որդուն՝ Նոքսին պապարացիները նկատել են Լոս Անջելեսի կենդանիների համար նախատեսված խանութներից մեկի մուտքի մոտ։ Պարզվեց, որ նրանք այնտեղից պիթոնների և օձերի համար նախատեսված կեր են գնել։
Աղբյուրը՝ 1in.am