Քիմ Քարդաշյանը կիսվել է դեմքի խնամքի իր գաղտնիքներով

Երկու փոքր երեխան և նորածին աղջիկը, ռեալիթի շոուի նկարահանումները, բիզնեսը ղեկավարելը, ֆոտոսեսիաները և աշխարհիկ միջոցառումները զբաղեցնում են 37-ամյա աստղի ամբողջ ազատ ժամանակը։

Թվում է, թե այս ծանրաբեռնված գրաֆիկի դեպքում աղջիկը դժվար դե ժամանակ ունենա իր համար, սակայն միայն թե ոչ Քիմը… Իր նոր հարցազրույցում Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է կարողանում այդքան հրաշալի տեսք ունենալ։ «Երբ ես ինքս եմ շպարվում, ապա դրա վրա առավելագույնը տասը րոպե եմ ծախսում։ Ես ժամանակ չունեմ, շուրջս երեխաներս են վազում, նրանք գոռում են և չեն կարող երկար սպասել, մինչև ես կպատրաստվեմ։ Մայրությունը ինձ օգնեց հասկանալ, թե ինչպես կարող եմ մի քանի բան միանգամից անել և հնարավորինս արագ»,– խոստովանում է աստղը։

Քիմը նաև խոստովանում է, որ բյութի–արարողությունները նրա մոտ երեկոյան 10-ից հետո են սկսվում։

«Երբեմն ես ինչ որ լուսանկարներ եմ տեսնում և հասկանում, թե հատկապես ինչը ինձ դուր չի գալիս իմ մեջ։ Ես կանչում եմ կոսմետոլոգիս և ասում եմ նրան. «Աստված իմ, դեմքս կախվել է, պետք է ձգել և շեշտը դնել մաշկի ձգվածության վրա»։ Նա համաձայնում է։ Քույրերս ինձ խելագարի տեղ են դնում. Մաշկի նկատմամբ նման խնամքի ռեժիմը նրանց աննորմալ է թվում»,– անկեղծանում է Քիմը։

Աղբյուրը՝ 1in.am