Չինացի նկարչի ճաշացանկը վաճառվել է 1․2 մլն դոլարով

«Քրիսթիս» աճուրդում 1․2 մլն դոլարով վաճառվել է չինացի հայտնի նկարիչ Չժան Դացյանի նկարազարդած ճաշացանկը։ Վերջնական գինը մի քանի անգամ գերազանցել է նախնական արժեքը, հաղորդում է ekd.me-ն։

Ծագումով Սիչուան նահանգից Չժան Դացյանն ինքն էր կազմում իր ճաշացանկը՝ այն ձևավորելով գեղարվեստի չինական ավանդական ոճով։ Չժանի կարծիքով՝ խոհարարությունն իսկական արվեստ է։

Հայտնի նկարչի անձնական խոհարարը՝ Սու Մինչժին պատմում է, որ Չժան Դացյանը հաճախ էր ճաշում իր հետ՝ քննարկելով ուտեստների կատարելագործման միջոցները։

Աղբյուրը՝ 1in.am