Pirelli Porsche Race Series ավտոմրցաշարի երկակի չեմպիոն Սթիվ Գոլդմանը վաճառքի է հանել իրեն պատկանող «խելացի» ավտոտնակ-թանգարանը, որում պահվում է շքեղ սուպերքարերի հավաքածուն:
Ինչպես նշում է motor.ru-ն, 650 քմ մակերեսով տարածքը գտնվում է Մալիբուում ու կարող է տեղավորել մինչև 25 մեքենա:
Հայտնի է, որ միայն տարածքի ու շենքի գինը 10 մլն դոլար է: Ցանկության դեպքում կարելի է գնել նաև Ferrari LaFerrari, Ferrari 430 Spider, McLaren P1, Pagani Zonda, Ruf Turbo Coupe Wide Body, Ferrari 360 GT, Porsche և պահվող այլ շքեղ մեքենաները, որոնց գնի մասին տեղեկություն չկա:
Նշվում է, որ ավտոտնակում օպտիմալ միկրոկլիմայի ու մեքենաների զգայուն մասերի պահպանման նպատակով տեղադրված են ջեռուցման, օդափոխման ու օդորակման առանձին համակարգեր:
Աղբյուրը՝ tert.am