Պորտուգալիայում անցկացվող Շոկոլադի միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրվել է աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե կոնֆետը, գրում է The Portugal News-ը:
Կոնֆետի արժեքը կազմել է 7728 եվրո: Այն պատրաստող հրուշակագործներն օգտագործել են քրքում, սպիտակ տրյուֆել, մադագասկարյան վանիլ և ևս մեկ՝ գաղտնի բաղադրիչ: Արտասովոր կոնֆետը պատված է 23 կառատանոց կարմիր ոսկով:
Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, հրուշակագործ Դանիել Գոմեսն այս կոնֆետի վրա աշխատել է ավելի քան մեկ տարի: Գոմեսը ստեղծել է յուրահատուկ աղանդերը սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 1000 հատ:
Բացառիկ այս հրուշակեղենի օրինակներն արդեն ուղարկվել են Միացյալ արաբական էմիրություններ, Անգոլա, Արգենտինա և Ռուսաստան:
Աղբյուրը՝ tert.am