Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում։ 37-ամյա հայուհին ամեն անգամ գտնում է տարբերակը` մամուլի ուշադրությունն իր կողմը հրավիրելու համար։
Քիմը զարդարելու է Elle ամսագրի ապրիլյան համարի շապիկը։ Մինչև այդ հրապարակվել է տեսահոլովակ, որտեղ նա կարդում է լրատվամիջոցներում իր մասին հրապարակումների վերնագրերն ու մեկնաբանում դրանք։
Քիմը մեկնաբանել է հրապարակումների վերնագրերից մեկը, ըստ որի, նրա կտակի համաձայն` իր մազերը պիտի խնամված լինեն նույնիսկ մահից հետո։
«Ես ուզում եմ հնարավորության սահմաններում գեղեցիկ լինել։ Իմ կտակում, իսկապես, կա նշում այն մասին, որ եթե անգամ ես լինեմ անմեղսունակ, չկարողանամ խոսել ու ինքնուրույն հոգալ իմ բնական կարիքները, պետք է վստահ լինեմ, որ իմ մազերը, եղունգները ու մեյքափը միշտ պատշաճ վիճակում կլինեն»,- պարզաբանել է Քիմը։
Աղբյուրը՝ life.tert.am