Նոր MacBook նոթբուքերի ստեղնաշարերը կկարողանան շնչել և դուրս շպրտել փոշին ու մանր աղբը:
Կեղծարարության և հեղինակային իրավունքների պաշտպանման Ամերիկյան ընկերությունում գրանցել են Apple-ի գյուտը, որը կորող է լուծել օգտատերերի՝ անլուծելի թվացող խնդիրը: Ընկերությունը ներկայացրել է հատուկ տեխնոլոգիա, որը պաշտպանում է ստեղնաշարը աղբից և փոշուց:
Apple -ը ներկայացրել է պաշտպանության մի քանի տարբերակներ: Դրանցից մեկի համաձայն՝ յուրաքանչյուր ստեղն պատված կլինի նուրբ նյութից պատրաստված շապիկով, որը կփակի ստեղնի և նոթբուքի մակերեսի միջև եղած բացը: Կա ավելի հետաքրքիր տարբերակ. յուրաքանչյուր ստեղնի տակ կլինի ճկուն ներդիր, որը սեղմելիս օդ դուրս կմղվի, որը կկանխի աղբ կամ փոշու ներթափանցումը:
Փորձագետները նշում են, որ արտոնագրի գրանցումը չի ենթադրում որ տեխնոլոգիան կհայտնվի MacBook -ի հենց հաջորդ սերնդում: Այնուամենայնիվ, հացի փշրանքների և մանր աղբի հայտնվելը ստեղնաշարի տակ շարունակում է լուրջ խնդիր մնալ օգտատերերի համար, և կարող է անգամ հանգեցնել տեխնիկայի շարքից դուրս գալուն :
Աղբյուրը՝ 1in.am