Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կես միլիոն դոլար կարժենա

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ տարվա գլխավոր հարսանիքին սպասելիս, բոլորը գուշակություններ են անում, թե ինչպիսին է լինելու հարսի շորը։ Լուրեր են պտտվում, որ Մեգանի կյանքի գլխավոր շորը արքայական ընտանիքին կես միլիոն դոլար է արժենալու։

Համեմատության համար հարկ է նշել, որ Քեյթ Միդլթոնի զգեստը, որի հարսանիքը նույնպես ողջ աշխարհն էր քննարկում, 350 հազար դոլար է արժեցել։ Սակայն այն, թե ինչպիսին է լինելու Մեգանի հարսանեկան զգեստը, գաղտնի է պահվում։ Նրանց մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ մեղրամսի կազմակերպումը Մեգանն ամբողջությամբ իր վրա է վերցրել, որը 167 հազար դոլար է արժեցել, բայց թե հատկապես ուր է գնալու զույգը հարսանիքից հետո, կրկին գաղտնի է պահվում։

Աղբյուրը՝ 1in.am