Լեդի Գագան ցուցադրել է նշանդրեքի մատանին

Լեդի Գագայի և նրա մենեջեր Քրիստիան Կարինոյի՝ շուտով կայանալիք հարսանիքի մասին խոսակցությունները պտտվում են արդեն մի քանի ամիս: Աղբյուրները հաղորդում են, որ դեռ ամռանը 48-ամյա Քրիստիանը 31-ամյա երգչուհուն ամուսնության առաջարկ էր արել, որին վերջինս դրական պատասխան էր տվել: Բայց նշանդրեքի մատանին երգչուհին երկար ժամանակ թաքցնում էր և ցուցադրել է միայն Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ:

Ինչպես փոխանցում է showdream.org-ը, երգչուհու հանդերձանքը աժոտաժ է առաջացրել մամուլում. բոլորն ընդգծել են, թե ինչքան շքեղ և էլեգանտ է դարձել նրա տեսքը: Հնարավոր է, որ դա աստղի կյանքում նոր տղամարդու հայտնվելու ազդեցության հետևանք է:

Լեդի Գագան Կարմիր գորգի վրա հայտվել էր «Արմանի Փրայվի» երկար սև զգեստով՝ դառնալով երեկոյի աստղը: Նրա մատնեմատը զարդարում էր նշանդրեքի մատանին, որի կենտրոնում փայլում էր մի մեծ վարդագույն ադամանդ՝ շրջանակված ավելի փոքր քարերով: Այնպես որ, վստահորեն կարելի է խոսել փոփ աստղի և նրա գործակալի մոտալուտ հարսանիքի մասին:

Աղբյուրը՝ 1in.am