«Օսկար» ստացած ֆիլմերի միջին արժեքը 82 միլիոն դոլար է կազմում

«Օսկար»–ի արժանացած ֆիլմերի ստեղծման ընդհանուր արժեքը վերջին 17 տարիներին 81,7 միլիոն դոլար է կազմել ։

Ընդ որում, տարբեր անվանակարգերում թվերը զգալիորեն տարբերվում են։ Ամենաթանկը լավագույն վիզուալ էֆեկտների համար ստացված արձանիկներն են, միջինում՝ 175 միլիոն դոլար։

Այս անվանակարգում վերջին տարիներին մրցանակ են ստացել «Ավատարը», «Սկիզբը» և «Մատանիների տիրակալը»։Թանկարժեք են նաև լավագույն անիմացիոն ֆիլմ և լավագույն ձայնային էֆեկտներ մրցանակները ստացած ֆիլմերը։

Ամենաքիչ ծախսատարը լավագույն կանացի դերի համար Օսկար ստացած ֆիլմերն են (26 մլն դոլար)։ Հետաքրքիր է, որ լավագույն երկրորդական կանացի դերի համար Օսկար ստացած ֆիլմերի ցուցանիշը 45 միլիոն դոլար է կազմում։

Օրիգինալ սցենարի անվանակարգում հաղթել են միջինում 27 Միլիոն դոլար բյուջեով ֆիլմերը, իսկ լավագույն տղամարդու գլխավոր դերակատարի համար՝ 41 միլիոն դոլար բյուջեով ֆիլմերը, երկրորդական պլանի տղամարդու դերի համար՝ 45 միլիոն դոլար բյուջեով ֆիլմերը։

Լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթել են միջինում 46 միլիոն դոլար բյուջեով ֆիլմերը։

Աղբյուրը՝ 1in.am