Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հաջողության գաղտնիքը թաքնված է օրվա ռեժիմը ճիշտ պլանավորել կարողանալու մեջ։ Գործարարի խոսքով՝ ինքը բաժանում է աշխատանքային օրը 5 րոպեանոց ընդմիջումների և ջանում է շատ ժամանակ չծախսել էլեկտրոնային նամակների վրա, հայտնում է The Independent-ը։
Մասկի գլխավոր սկզբունքը կայանում է նրանում, որ նա զուր ժամանակ չի կորցնում, ինչը թույլ է տալիս հիանալիորեն ղեկավարել երկու խոշոր ընկերությունները։ Բացի այդ, Մասկը հեռախոսազանգեր մեծ մասն անտեսում է։
Ձեռնարկատերն ընդգծել է, որր ջանում է լուծել բոլոր հարցերը մեկը մյուսի հետևից՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով 5 րոպեից ոչ ավելի։ Միևնույն ժամանակ Մասկը հասցնում է սննդին ժամանակ հատկացնել՝ համատեղելով այն հերթական կարևոր հանդիպման հետ։
Նա աշխատում է շաբաթական 85-100 ժամ։ Ընդ որում, աշխատաժամանակի մոտ 80 տոկոսը նա հատկացնում է անմիջապես ինժեներային նախագծմանը։ Ձեռնարկատերը քնին հատկացնում է 6 ժամ։
Աղբյուրը՝ 1in.am