Միլանում անցկացվող նորաձևության շաբաթի ժամանակ Gucci նորաձևության տունը որպես աքսեսուար օգտագործել է հնդիկների ավանդական կրոնական գլխարկները: Այս մասին հայտնում է Metro-ն:
Gucci-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեի այս որոշումն առաջացրել է հինդուիզմ և բուդդիզմ դավանող մարդկանց դժգոհությունը: Համացանցում հնդիկների կողմից կոչեր են հնչել հրապարակայնորեն դատապարտել բրենդը, նույնիսկ եթե դա կապ չունի իրենց մշակույթի հետ:
Նշվում է, որ ոմանք դրական են արտահայտվել այս կերպարների մասին ու ասել, որ Gucci-ի նոր հավաքածուն կփոխի նախապաշարմունքներն այդ գլխարկների հանդեպ ու կգրավի հայտնի դիզայներների ուշադրությունը՝ հնդիկ մոդելների հետ աշխատելու համար:
Աղբյուրը` tert.am