Դուբայի «Միրըքլ Գարդեն» այգին պաշտոնապես դարձել է Գինեսի ռեկորդակիր, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ այգում ստեղծվել է դիսնեյյան մուլտհերոս Միկի Մկնիկի՝ ծաղիկներից պատրաստված ամենամեծ արձանն աշխարհում:
Այն ունի 18 մ բարձրություն և կշռում է մի քանի տասնյակ տոննա: Արձանը պատրաստված է ավելի քան 100.000 բույսերից ու ծաղիկներից:
«Դրա վրա աշխատել է 100 բանվոր, ինժեներ ու դիզայներ, որոնք օգտագործել են 50 տոննա բետոն»,-մանրամասնել է այգու տնօրեն Աբդուլ Նասեր Ռահալը: Նա հավելել է, որ արձանը ստեղծվել է սիրված մուլտհերոսի 90-ամյակի առթիվ:
Աղբյուրը նշում է, որ Միկի Մկնիկի արձանը տեղադրվել է այն վայրում, որտեղ զբոսաշրջիկների հոսքը շատ մեծ է:
Աղբյուրը՝ tert.am