Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նորածին դստեր՝ Չիկագո Ուեսթի դեմքը։ Լուսանկարը, որտեղ մայրն ու դուստրը ֆիլտրի օգնությամբ հեքիաթային դեմքեր են ստացել, Քիմը հրապարակել է Instagram-ում։
«Փոքրիկ Չիկագոն»,-մակագրել է լուսանկարը Քիմը։
Որոշ օգտատերեր կարծիք են արտահայտել, որ երեխան նման է հայուհու։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին 37-ամյա Քարդաշյանն ու 40-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը ծնող են դարձել երրորդ անգամ։ Երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Աղբյուրը՝ 1in.am