Այս տարի ամերիկացի սպառողները Սբ.Վալենտինի օրվա առթիվ նվերների ձեռքբերման համար ծախսերը կավելացնեն մինչև ռեկորդային մակարդակ: Նման կանխատեսում Է արել IBISWorld վերլուծական կենտրոնը:
Միագումար ծախսերն անցյալ տարվա համեմատությամբ կաճեն 1,7 տոկոսով և կհասնեն 20,1 մլրդ դոլարի: Ինչպես սպասվում Է, ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակիչն այս տարի միջին հաշվով կգնի 151,98 դոլար գումարի նվերներ: Աճը բացատրվում Է բնակչության 1 շնչի հաշվով եկամուտների առկա մակարդակի բարձրացմամբ, ինչն ամերիկացիներին թույլ Է տալիս նվերների վրա փոքր-ինչ ավելի շատ ծախսել, քան անցյալ տարի, նշվում Է IBISWorld-ի հաղորդագրության մեջ:
Այս տարի այն անձանց բաժինը, որոնք պլանավորում են տոնել Սբ.Վալենտինի օրը, անցյալ տարվա 53,9 տոկոս մակարդակի համեմատությամբ մեծացել Է մինչև 54,7 տոկոս, վկայում են Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) հարցման արդյունքները: Առավել զգալիորեն կաճեն ոսկերչական ապրանքների և քաղցրավենիքի ծախսերը՝ համապատասխանաբար 5,4 տոկոսով և 3,1 տոկոսով: NRF-ի տվյալներով՝ Բոլոր սիրահարների օրը հենց կոնֆետներն ու շոկոլադն են ամենատարածված նվերները, դրանք պլանավորում Է գնել հարցման մասնակիցների 55 տոկոսը:
Բացի այդ, պահանջարկ են վայելում ռոմանտիկ ուղևորությունները, մշակութային միջոցառումների տոմսերը, կոսմետիկական սրահներ այցելությունները և այլն. դրանք նվեր կցանկանար ստանալ 42,3 տոկոսը:
Սակայն նման անակնկալ մատուցելու մտադրություն ունի փետրվարի 14-ը տոնող ամերիկացիների ընդամենը 23,7 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Աղբյուրը՝ 1in.am